Թիվ 152 դպրոցում տնօրենի թեժ ընտրություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի 152 հիմնական դպրոցում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն:

Ըստ մեր տեղեկությունների` դպրոցի տնօրենի թեկնածուների միջև սուր և լարված հարաբերություններ են: Սպասվում են թեժ և լարված ընտրություններ : Նշենք, որ առաջադրված են դպրոցի տնօրենի չորս թեկնածու:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է տնօրենի ընտրության հանձնաժողովի նախագահ Աիդա Միրզոյանի հետ:

«Այստեղ բացարձակ նման բան չկա, այստեղ կան 2 թեկնածու, մյուս երկուսն էլ հիմա գալու են: Հավակնորդները շատ ջերմ, սիրալիր են մեկը մյուսի նկատմամբ: Նման բան գոյություն չունի: Դա ես ասում եմ ամենայն ճշմարտությամբ: Սա ընտրություն է և ոչ-ոք չի կարող ասել, թե ով է ավելի շատ հավակնում դպրոցի տնօրենի պաշտոնին: Սա մրցույթ է»,- նշեց նա:

Վերջինս նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս ներկա են գտնվելու դպրոցի տնօրենի ընտրությանը, անաչառությունն ապահովելու համար:

ArmLur.am-ը խնդրի շուրջ փորձեց կապ հաստատել նաև  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ, սակայն վերջինս խորհրդակցության էր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս