Կառավարությունն ավելի ակտիվ է, 122 նախագծերից միայն 13-ն են պատգամավորները ներկայացրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի պարագայում եւս շարունակվում է այն պրակտիկան, երբ պատգամավորների կողմից քննարկված եւ ընդունված նախագծերի մեծ մասը ներկայացվում է կառավարության կողմից։ Հունիսի 20-ին ավարտվել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը, իսկ առաջինը մեկնարկել էր հունվարի 14-ին։

Եվ, ահա, հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում խորհրդարանի կողմից ընդհանուր առմամբ ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, միայն 13-ն են ներկայացվել պատգամավորների կողմից։ Այստեղ խոսքն արդեն ընդունված, այլ ոչ թե հեղինակած նախագծերի մասին է։

Ընդ որում, այդ 122 նախագծերից մի քանիսն ընդունված են եղել արդեն երկրորդ ընթերցմամբ, այսինքն` դեռեւս նախորդ կառավարության կողմից հեղինակած եւ քննարկված նախագծերի մասին է խոսքը։ Մեծ թվով նախագծեր կան նաեւ օրակարգում չընդգրկվածների թվում, որտեղ եւս մեծ մասը պատկանում է հենց կառավարությանը։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս