«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավորներն անհանգիստ են. «Էսպես որ շարունակվի, արձակուրդ չենք կարողանա գնալ՝ մեծ թվով նախագծեր կան, որ պետք է ընդունվեն»: Իսկ պատգամավորների արձակուրդը հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն է: Աշխատասենյակները «ժերեբյովկայով» բաժանելիս ասվել էր, որ ամռանը բոլոր սենյակները բերվելու են նույնական տեսքի, որ չլինի` «մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ եւ ոչ մաքի»: Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
«Այս պահին հարցի պատասխանը չունեմ, սենյակների մասով լուծում դեռ չունենք. 2 աշխատասենյակ, որ անմխիթար վիճակում էին, նորոգել ենք, մրցույթ ենք հայտարարել` պատուհանների եւ ջեռուցման համակարգի նախագծերի եւ նախահաշվարկների մասով»: Փաստորեն, կունենաք նախկինի պես «լավ եւ ավելի լավ» սենյակներ։ «Բանն այն է, որ ամբողջական վերանորոգում անելու համար ժամանակ է պետք։ Ամբողջական վերանորոգումը կխաթարի պառլամենտի աշխատանքը, այդ իսկ պատճառով նպատակահարմար դիտվեց պատուհանների եւ ջեռուցման համակարգերի փոփոխությունը, գումարած էլեկտրախնայողության ու ձմռանը ջերմության ապահովման գործոնները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: