Իշխանությունն աշխատում է, որ ՍԴ անդամներն ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով ԲԴԽ-ինը տարավ։ Որոշ տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատում են ՍԴ անդամների վրա, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն, ու ՍԴ-ն համալրվի իշխանության նախընտրած դատավորներով։

Բանն այն է, որ իրավական տիրույթում հնարավոր չէ հասնել ՍԴ լուծարման կամ ազատվել հին անդամներից, եթե նրանք դիմում չգրեն։ Դա է պատճառը, որ իշխանությունը նրանց դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ։ Ի դեպ, հայտնի է, որ դատավորների վեթթինգն իրականացնելու են ԲԴԽ-ն եւ Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, որի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս