ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի հարցով բուռն քվեարկությունն ու հայկական պատվիրակության հետաքրքիր պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր ԵԽԽՎ-ում բուռն կերպով քննարկվել է Ռուսաստանի՝ ամբողջական կազմով կառույց վերադառնալու հարցը։ Բանաձեւի քվեարկությանը հայկական պատվիրակությունը 4 ձայն է ունեցել, որից երկուսը՝ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել, Ռուբեն Ռուբինյանը՝ դեմ, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ ձեռնպահ։

Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս արարքին արդեն որակումներ է տվել։ Նա մասնավորապես գրել է․ «Փաստորեն, իշխող կուսակցությունը, իրոք, աննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցն է։ Չգիտեմ՝ ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է։ Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա»։

Նշենք, որ երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից եւ չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այնտեղից հայտնում է, որ երեկ բուռն կրքեր են եղել, եւ Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են եղել դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։




Լրահոս