ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` ապրանքը «Ժամանակավոր ներմուծում» ընթացակարգով ձեւակերպելու համար ինչ ժամկետ է սահմանված։
Կարեն Պետրոսյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի դրույթների համաձայն` ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ ներմուծման նպատակներից եւ հանգամանքներից, եւ չի կարող գերազանցել 2 (երկու) տարին՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու օրվանից՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, երբ ապրանքների առանձին կատեգորիաների համար, կախված Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել ժամանակավոր ներմուծման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
Ընդ որում` ապրանքները մի քանի անգամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել նշված ժամկետը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ ժամանակավոր ներմուծված ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաեւ այդպիսի ազատման պայմանները՝ ներառյալ դրա վերջնաժամկետները, սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին եւ Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին համապատասխան։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: