Անգլիական «Դերբի Քաունթին» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ակումբը թույլատրել է իր մարզչին բանակցել Լոնդոնի «Չելսիի» հետ.
«Արդեն մոտենում է նախապատրաստական շրջանը, եւ մենք հույս ունենք, որ այս քայլը «Չելսիին» թույլ կտա՝ որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել քննարկումները»:
Հավելենք, որ այս պահին Ֆրենկ Լեմպարդը լոնդոնյան ակումբը գլխավորելու առաջնային թեկնածուն է :
Էդմոն Մարտիրոսյան