Ցույց ցրողից՝ ցուցարար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ա մեր ժամանակների ամենաուշագրավ տրանսֆորմացիաներից է՝ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում, հայտնվել է ցուցարարների շարքում՝ անդամագրվել է ՎԵՏՕ շարժմանը։

Նա Ֆեյսբուքում գրառումներ է անում․ «․․․ՎԵՏՕ շարժման հիմնադիրները, համախոհները եւ նրանց հարող քաղաքական-հասարակական ուժերը ոչ թե գնում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, այլ գնում են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու․․․ Իսկ Սահմանադրությունը բազմիցս խախտվել, ոտնահարվել, լլկվել է այս իշխող վարչակազմի՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից: Հարգարժան լրագրողներ, «վետո» մի գրեք, այլ ՎԵՏՕ՝ «Վերջնագիր երկիրը տվող օտարներին» հասարակական-քաղաքական շարժում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս