«Փաստ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը թեպետ հրապարակային ելույթներ չի ունենում, բայց ակտիվորեն սկսել է մասնակցել այլ, այսպես ասած, անձնական միջոցառումների՝ հարսանիքներ, ծնունդներ, քեֆեր:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրա ներկայությունն այդ միջոցառումներին աժիոտաժ է առաջացնում. նույն աղբյուրը փոխանցեց, որ նախկին բազմաթիվ ՀՀԿ-ականներ, անգամ նրանք, որոնք ներկայումս էլ պետական պաշտոն են զբաղեցնում, հնարավորություններ են փնտրում «մոտենալ ու շփվել Ազատիչի հետ»՝ բարեւել ու մի քանի խոսք փոխանակել:
Հարցնում ենք՝ իսկ Սերժ Սարգսյանը դա ինչպե՞ս է ընդունում: «Նորմալ է վերաբերվում,-ասում է մեր զրուցակիցը,շփվում է նախկին ենթակաների հետ՝ առանձնակի ջերմություն ցույց չտալով»:
Այսինքն՝ այդ միջոցառումները Սերժ Սարգսյանի հետ ոչ օֆիցիալ, գաղտնի շփվելու հնարավորությո՞ւն են տալիս, եւ առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումները հաշվի առնելով՝ նախկինները փորձում են վերադարձի ճանապարհներ հարթե՞լ եւ շփվե՞լ նախկին շեֆի հետ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում