«Արմենիա» ավիաընկերությունն ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, այժմընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որն, ըստ պլանավորվածի, Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, ինչպես նաև վաճառքի կազմակերպումը:
Օրեկան իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվեելու են ավիաընկերության գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ:
Ըստ հաստատված չվացուցակի՝ դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե: