ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` «Ժողովուրդ» օրաթերթի

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է կառավարության աշխատակազմի անփույթ աշխատանքի հետեւանքը: Լավ կլիներ` նման մանրուքները լինեին ուշադրության կենտրոնում, քանի որ այդտեղ աշխատում են զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, որոնց աչքից ոչինչ չի վրիպում:

 

 

 

ՀԱՐՑ. Իմ տղան մանկուց ունի հաշմանդամության կարգ: Ունի երկու անչափահաս երեխաներ, որոնցից ավագը 2 տարի հաշմանդամության թոշակ էր ստանում, հետո դադարեցրին` պատճառաբանելով, որ արդեն լավ է եւ կարողանում է քայլել: Որդիս չի աշխատում, ստանում է միայն իր հաշմանդամության թոշակը, որը նույնիսկ չբարձրացավ: Ուզում եմ իմանալ, թե արդյոք նրա համար նախատեսված է որեւէ օգնություն կամ նպաստ պետության կողմից: Մեզ մոտ պատճառաբանում են, որ գրանցման հետ կապված խնդիրներ կան, եւ նպաստ չեն կարող տրամադրել: Որդիս գրանցված է իմ տան հասցեում, սակայն ապրում է առանձին այլ հասցեում: Սոցիալական բաժնից ասում են` որտեղ որ գրանցված է ձեր որդին, այնտեղ էլ պետք է ապրի, որ նպաստ ստանա: Խնդրում եմ պարզաբանել` օրենքով սահմանված կարգով նա կարող է նպաստ ստանալ:

Աթանեսյան Էդգար (Սիսիան գյուղ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ կառավարության 30.01.2014թ. «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշմամբ հաստատված «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` համակարգ) հաշվառվելու» կարգի 2-րդ կետով սահմանված է, որ գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր բնակության վայրը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր եւ անհրաժեշտ փաստաթղթերը: Նշված կարգի 7-րդ կետի համաձայն` ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) տրված հայտարարության եւ ԿԱ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային ստորաբաժանման կողմից տարածքային կենտրոնի առցանց հարցմամբ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկատվության մեջ նշվում է ընտանիքի բնակության վայրում` բանկչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպես կարող է չեղյալ ճանաչել լրացված մաքսային հայտարարագիրը:

Հրաչյա Իսահակյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Իսահակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն` հայտարարատուի գրավոր դիմումով` օտարերկրյա ապրանքների մասին գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է նրա կողմից չեղարկվել նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը, իսկ հայտարարատուի գրավոր դիմումով` Մաքսային միության ապրանքների մասին մաքսային հայտարարագիրը կարող է չեղարկվել նախքան ապրանքների փաստացի մեկնումը Մաքսային միության մաքսային տարածքից, այդ թվում` ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելուց հետո:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը` մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա` պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները:




Լրահոս