Մելիք Մանուկյանի՝ ալկոհոլ արտադրող ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կազմակերպությունը ծրագիր է իրականացնում խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության ոլորտում: Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում: Ընկերությունը հիմնվել է 2013թ., սակայն արտադրությունը նախատեսում է իրականացնել 2020թ., իսկ ներկայում իրականացնում է ներդրումային աշխատանք: Արդեն իսկ իրականացրել է 1.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ: Այս արտոնության շնորհիվ նախատեսվում է իրականացնել նաև 1.3 մլրդ դրամի սարքավորումների ներկրում: Ներկայումս առկա են 4 աշխատատեղեր, պետք է ստեղծվի ևս 42-ը՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:

Ընկերության արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ 900 մլն դրամը կարտահանվի Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը Մելիք Մանուկյանի ընկերության մասին է:




Լրահոս