«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության 27-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց առաջ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրա հետ կապված ուշագրավ պատմություններ են պատմում ՊԵԿ-ում։
Օրինակ՝ ասում են, որ երիտասարդ, բայց ամբիցիոզ պաշտոնյան բարդույթ ունի իրենից տարիքով մեծ ու փորձառու գործընկերների հետ աշխատելու հարցում։ Դրա համար էլ, երբ նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ, որոշել է ազատվել տարիքով իրենից մեծերից, բայց՝ ընտրողաբար։
Օրինակ՝ պաշտոնից ազատել է Սամվել Սինանյանին, որը ՊԵԿ հետաքննության վարչության պետն էր, պատճառաբանելով, թե իրենից մեծերի հետ չի կարող աշխատել։ Փոխարենը պահել է Երեւանի օպերբաժնի պետ Արթուր Սահակյանին, որը թեեւ իրենից տարիքով մեծ է, բայց ընկերոջ հայրն է։ «Չէ, սուտ ա, նման բան չկա։
Բազմաթիվ տարիքով մարդիկ մինչեւ հիմա աշխատում են»,- մեզ հետ զրույցում ասաց Բադասյանը՝ չբացառելով, որ տեսականորեն կարող է իր ընկերներից մեկի հայրն աշխատել ՊԵԿ համակարգում, բայց իր օրոք որեւէ նման մարդ պաշտոնի չի նշանակվել։ Չհերքեց նաեւ, որ իր օրոք ազատվողներ եղել են։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: