ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի մարդ է զոհվել բաց հանքերի շահագործման հետեւանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով անցյալ տարի արձանագրվել է 42 արտադրական դժբախտ պատահար: Ընդ որում, միայն հանքարդյունաբերության, բաց հանքերի շահագործման հետեւանքով դժբախտ պատահարների դեպքերի քանակը կազմել է 20, որից մահացել է 3 մարդ: Իսկ, ահա, մշակող արդյունաբերության ոլորտում դժբախտ պատահարները 19-ն են եղել, որից մահացել է 6 մարդ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի դժբախտ պատահարի հետեւանքով Արարատի մարզում 1 տղամարդ դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ: Իսկ, ահա, Երեւանում աշխատանքի գնալու ճանապարհին տեղի է ունեցել 1 դժբախտ պատահար, որի հետեւանքով տուժել է մեկ տղամարդ: Սյունիքի մարզում աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին էլ տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, որի հետեւանքով տուժել է երկու տղամարդ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս