Հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի նոր ընդունված հարկային բարեփոխումների, ռուս-վրացական կոնֆլիկտի տնտեսական հետեւանքների՝ մասնավորապես Լարսին սպառնացող վտանգի մասին: Բանախոսը կանդրադառնա ՀՀ-ի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներին, ինչպես նաեւ գյուղմթերքի մթերման շուրջ ծագած խնդիրներին:
***
Հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ներգնա և արտագնա տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանը կխոսի թե վերջին շրգանում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ինչ հնարավոր անդրադաձ կարող են ունենալ ՀՀ քաղաքացիների ամառային հանգիստը Վրաստանի ծովափնյա քաղաքներում անցկացնելու ընտրության վրա, Վրաստանի ներքաղաքական իրավիճակի պատճառով արդյոք հայ զբոսաշրջիկները հասցրել են հրաժարվել մեկնել այդ ուղղությամբ եւ նկատվել են արդյոք գնային փոփոխություններ: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀՀ-ին, որպես այլընտրանք օտարերկրացի զբոսաշրջիկների համար: