Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց երրորդ GITELIQ CreativeForum-ին: Ընկերության ղեկավարը դասախոսություն կարդաց «Նոր տեխնոլոգիաներ` նոր հնարավորություններ» թեմայով:

Երրորդ GITELIQ Creative Forum-ը տեղի ունեցավ AGBU Armenia գլխամասային գրասենյակում: Forum-ն լիովին նոր ձևաչափով միջոցառումների շարք է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի և հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձևավորել նոր ծանոթություններ և գործնական կապեր, ինչպես նաև համատեղել հաճելին և գործնականը։

«Բոլոր ժամանակներում տեխնոլոգիաները մարդկության զարգացման կարևորագույն գործոն էին: Պատվաստանյութերըու բեռնարկղային փոխադրումները փոխել են մեր կյանքը, և այսօր մենք ձգտում ենք հասկանալ, թե որ տեխնոլոգիան շուտով կազդի մեր կյանքի, երիտասարդության և ապագա մասնագիտությունների վրա: Հենց այս տեխնոլոգիաների մասին ես ուզում եմ խոսել այսօրվա ֆորումի մասնակիցների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն՝ Անդրեյ Պյատախինը:

«Մենք համոզված ենք, որ 21 դարը դա նոր տեսակի գիտելիքի և նոր տեսակի կրթության և զարգացման ժամանակ է։ Այսօր բավարար չէ տիրապետել կոնկրետ ոլորտի գիտելիքներ, նորը ստեղծելու համար՝ պետք է օգտագործել այլ ոլորտներում կիրառվող գիտելիքներն ու փորձը, առավել ևս, երբ տարբեր ինդուստրիաներ ներկա պահին գնում են իրար հետ մերձեցման։ Այդ իսկ պատճառով GITELIQ-ը գլխավոր նշանակություն է տալիս նրան, որպիսի մեկ ֆորումի ժամանակ ներկայացված լինեն տարբեր, նույնիսկ իրար հետ կապ չունեցող ոլորտների ներկայացուցիչներ» – նշեցGITELIQ CreativeForum-ի համահիմնադիրԼևոն Սարգիզովը։

Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։




Լրահոս