«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում: Մեր տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանը չի ցանկացել, մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել թոռնիկներով դուստրերով։
Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անկանակալ հայտարարելով իր հրաժարականի մասին, նախօրեին ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել անցած գործունեությունը: ՀՀԿ-ականների այս պահվածքը թերևս կապված է այն լուրերի հետ, որ նոր իշխանությունները շուտով «տապալվելու» են ու կրկին ՀՀԿ-ն կիշխի։
Ահա այսպես իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց գովերգի։ Բայց տեղին է թերևս հիշել ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլևս չի լինելու։ »։
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում