Անտուն դատավորի միլիոններն ու կնոջ ճոխ նվերները. որքան ունեցվածք է դիզել Ռուբիկ Մխիթարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի դրամական միջոցները կազմել են 7 մլն դրամ, 11 հազար դոլար: Անցած տարեվերջին դատավորը որպես եկամուտ ձեւակերպել է աշխատավարձը, որը ամսական կազմել է 631 հազար դրամ: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի`Մխիթարյանը բնակարան չունի: Բայց՝ միայն ըստ հայտարարագրի: Դատավորը միայն մեկ Mercedes-Benz C 200 մակնիշի ավտոմեքենա ունի:

Իսկ ահա նրա կնոջ` Ալինա Մկրտչյանի ներկայացրած հայտարարագիրը բավականին հետաքրքիր է: Պարզվում է`դատավորի կնոջ դրամական միջոցները կազմել են 900 հազար դրամ, 85 հազար ռուսական ռուբլի եւ 7000 դոլար: Սա դեռ ամենը չէ. Ալինա Մկրտչյանը նախորդ տարեվերջին դրամական «նվերներ» է ստացել` 130 հազար ռուսական ռուբլու եւ 300 դոլարի չափով:

Իսկ ամսական աշխատավարձը կազմել է 104 հազար դրամ: Բացի այս, դատավորի կինը 539 հազար դրամի չափով վարկ է ստացել: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ համատեղ բնակվող անձը`Ռուբինա Մխիթարյանը եւս դրամական «նվեր» է ստացել`15 հազար ռուսական ռուբլու եւ 250 վրացական լարիի չափով:

Ս.Հ.




Լրահոս