Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:
Փաստաբանը թվարկեց Գրիգորյանի բազմաթիվ հիվանդությունները: Ասաց, որ անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է, և որ մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։
Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց՝ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել գործընթացին, այլ հարց է, որ կարող են առողջական խնդիրներ առաջանալ նիստի ընթացքում:
ArmLur.am-ը քաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչ կարծիք ունեն դատարանի կայացրած որոշման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում