Կարգազանց վարորդներին տուգանելու նոր մեխանիզմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։

Օրենսդրական այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը։ Պատգամավորը կատակում է՝ գուցե իր նախաձեռնությունն ընկալվի որպես «գործ տվողների» ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլ, բայց նպատակը հանրային վերահսկողությունը բարձրացնելն է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս