Հայաստանի կառավարությունը հյուսիսային եւ գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված Գայանե Թադեւոսյանին մինչեւ օգոստոսի 16-ը պետք է վճարի մոտ 140 հազար եվրոյին համարժեք դրամ:
Նշենք, որ Գայանե Թադեւոսյանը, ներպետական բոլոր դատարաններով անցնելով եւ արդյունքի չհասնելով, փաստաբան Արա Ղազարյանի օգնությամբ դիմել էր ՄԻԵԴ: Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը իր սեփականության իրավունքին չի իրականացվել օրենքի հիման վրա, եղել է ոչ համաչափ եւ չի հետապնդել հանրային շահ: Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ:
Բացի այս, դիմումատուն պահանջել է 104 մլն 61 հազար դրամ փոխհատուցում նյութական վնասի, 5000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի եւ 4 մլն դրամ՝ կատարված ծախսերի եւ ծախքերի համար: Սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է մոտ 140 հազար եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, եւ 3000 եվրո՝ կատարված ծախսերի եւ ծախքերի համար: