Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:
Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:
Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել:
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:
Հիշեցնենք, որ համացանցում լուսանկաներ են հայտնվել, որոնցից պարզ է դառնում, որ կենդանիները ուռած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: