Երեկ՝ հուլիսի 7-ին, մեկնարկեց «Ոսկե Ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնը:
Տոնախմբությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացվեց Փարվանա ռեստորանային համալիրում: 7 օր 7 գիշեր տարբեր կինոթատրոններում կցուցադրվեն տարբեր ֆիլմեր կինոփառատոնի շրջանակներում:
Երեկ այս առիթով բարերար Սամվել Ալեքսանյանը պարգևատրվեց Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանով:
Այս տարի փառատոնի շրջանակում երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ:
Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը:
Հովսեփ Հովսեփյան