«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ ասուլիսի ժամանակ հպարտորեն ներկայացնում էր իր կառույցի գրանցած հաջողությունները, հարկերի հավաքագրումը: Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ կայքում մի փոքր դիտարկումից հետո պարզեցինք, որ ՊԵԿ ղեկավարության 3 տասնյակ գնդապետներից միայն 3-ն են ծառայել բանակում:
ՊԵԿ Նախագահ Դավիթ Անանյանի, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի, Տիգրան Զաքարյանի և էլի ոմանց կենսագրությունից իմացանք, որ վերջինները չեն ծառայել բանակում:
Ընդ որում՝ չծառայածներից ոմանք ունեն արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումներ, որի համար հավելավճար են ստանում՝ չհաշված ահռելի պարգեւավճարները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում