«Ալաշկերտը» լուրջ համալրում ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ:

22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ակումբի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:
«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 եւ Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիեւի «Արսենալն» էր, որի կազմում նա 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ուկրաինայի ավարտված առաջնությունում:




Լրահոս