Դավիթաշենում վերելակի արագ իջնելու պատճառը հոսանքի տատանումն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակի 3-րդ հարկից արագ իջնելու պատճառն ամենայն հավանականությամբ եղել է հոսանքի տատանումը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ վերելակը չի ընկել, այլ մի փոքր արագ է իջել:

«Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան:




Լրահոս