Beeline-ը զբոսաշրջիկներին 4GWi-Fi մոդեմներ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ն անցկացնում է ակցիա Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար: Երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4GWi-Fiմոդեմից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:

Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 40, 65 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Առաջարկի պայմաններով հաճախորդը պետք է վճարի 15000 դրամի չափովերաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով:

«Զբոսաշրջիկներին միշտ չէ որ հարմար է մոդեմ ձեռք բերելը՝ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար: Հենց նման հաճախորդների համար մենք պատրաստել ենք այս ակցիան և առաջարկում ենք վերցնել մոդեմը՝ առանց լրացուցիչ ծախսերի մասին մտահոգվելու և վայելել արագ և որակյալ ինտերնետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկը հասանելի է Beeline-ի չորս գրասենյակներում. օդանավակայանի, Հյուսիսային պողոտայի, ինչպես նաև Ամիրյան 3 և Աբովյան 21 հասցեներում գտնվող գրասենյակներում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս