Հանրապետության տարածքում հուլիսի 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: