Շամպունի մեջ աղ ավելացրեք. արդյունքը կզարմացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ognov.ru կայքը գրում է, որ աղն ավելացնելով շամպունի մեջ, կարող է օգտակար լինել մազերին։

1. Դիմակ՝ ճյուղավորված մազերի դեմ։ Մազերի յուղոտությունից ազատվելու համար բավարար է մի պտղունց աղն ավելացնել սովորական շամպունի մեջ։ Մազերի ծավալն ու սանրվածքի երկար թարմությունը երաշխավորված են։ Աղը կօգնի նաև ազատվել ճյուղավորված մազերից։

2. Դիմակ՝ բալզամով և աղով։ Այն մազերին ծավալ կհաղորդի, կդարձնի ավելի ուժեղ, ինչպես նաև կազատի ճյուղավորված մազերից։

Աղը խառնեք կոնդիցիոներին և մի փոքր տաքացրեք։ Մազերը մերսեք այս խառնուրդով ողջ երկարությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ծայրերին։
Խառնուրդը մազերին պահեք 20 րոպե։

3. Դիմակ՝ կեֆիրով։ Հրաշալի միջոց է ներկված և բաց մազերի համար։

Բաղադրիչներ

1 ձվի դեղնույց
5 բաժակ կեֆիր
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
մի պտղունց աղ։
Խառնեք բոլոր բաղադրիչները, խառնուրդը քսեք մազերին ողջ երկարությամբ։ Գլխին թողեք 30 րոպե։ Լվացեք մազերը շամպունով։

4. Մեղրով ջուր։

Բաղադրիչներ

2 թեյի գդալ մեղր
1 պտղունց աղ
5 բաժակ ջուր կամ բույսի թուրմ (երիցուկ կամ անանուխ)։
Մեղրն ու աղը լցրեք տաք ջրի մեջ կամ բույսերի տաք թուրմի մեջ։ Մազերի ծայրերը մի քանի րոպեով դրեք թուրմի մեջ։




Լրահոս