Բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակում. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքայինընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հաղորդում է ընկերության ղեկավարների և աշխատակիցների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որոնց կողմից իրականացվող անօրինական գործադուլը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը։

Ընկերության ղեկավարները, լսելով աշխատակիցների բոլոր պահանջներն ու բողոքները, հանդես եկան պատասխան առաջարկությամբ՝ կազմել աշխատանքանին հանձնաժողով, որի խնդիրը կլինի քննարկել կոմբինատի կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջները և ստեղծված իրավիճակի  հանգուցալուծման ճանապարհ գտնել։ Հանձնաժողովի կազմում կլինեն կոմբինատի աշխատակիցներ, արհմիության ղեկավարներ, իրավաբաններ, ոլորտի փորձագետներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության և ազգային ժողովի իրավասու մարմինների ներկայացուցիչներ։

Կոմբինատի կոլեկտիվի բոլոր պահանջները հանձնաժողովը կդիտարկի դրանց իրավական հիմնավորվածության և ՀՀ օրենսդրության համապատասխանության շրջանակում։

«Ընկերության ղեկավարները պատրաստ են վարել բաց և կառուցողական երկխոսություն, որի վրա էլ պետք է հիմնվի ստեղված իրավիճակի
հանգուցալուծումը, որը, սակայն, չպետք է բխի որևէ մեկ կողմի շահերից։ Բոլոր խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն ՀՀ օրենսդրության շրջանակում։

Կարծում եմ նաև, որ հետագայում պետք է բացառել այս օրերին հնչած էմոցիոնալ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Դրանք ոչ մի կերպ չեն օգնում ստեղծված իրավիճակը հարթելու գործին»,- հայտարարեց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։




Լրահոս