Հայաստանում հյուրանոցների թիվը գնալով ավելանում է. 2016 թվականին դրանց թիվը կազմել է 549, 2017-ին`556, իսկ ահա անցած տարի`652: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` մեկ տարվա ընթացքում 96-ով հյուրանոցների թիվն ավելացել է: Նկատենք, որ հյուրանոցների թիվը զգալի ավելացել է Երեւանում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2017 թվականին մայրաքաղաքում գործել է 320 հյուրանոց, իսկ անցած տարի դրանք ավելացել են 70-ով: Բնականաբար դրան զուգահեռ ավելացել են նաեւ համարների քանակը: Անցած տարվա դրությամբ Հայաստանի 652 հյուրանոցներն ունեցել են 10 հազար 274 համար: Ի դեպ, 2018 թվականին հյուրանոցների ստացած հասույթը կազմել է 3 մլրդ 449 մլն 750 հազար դրամ, միայն Երեւանի հյուրանոցներինը կազմել է 2 մլրդ 787 մլն 900 հազար դրամ:
Մինչդեռ 2017 թվականին Հայաստանի բոլոր հյուրանոցների ստացած հասույթը կազմել է 2 մլրդ 842 մլն 700 հազար դրամ:
Ս.Հ.