ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանը «գլխառադ» չարեց. Սիս համայնքի ճանապարհն ասֆալտապատվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը գրել է.

«Սիս համայնքի ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկեց».

Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել։

Ավելի վաղ վարչապետը Սիս համայնքի բնակիչներին խոստացել էր վերանորոգել տեղի ավտոճանապարհը:

Հիշեցնենք, որ Սիս համայնքի երեխաները վերջերս «Ազատության» հետ զրույցում բողոքել էին, որ վարչապետը խոստացավ եւ «գլխառադ» արեց։




Լրահոս