Երևանի համար կանխատեսումն այնքան էլ լավը չէ. Էրիկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն են: Այս մասին իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությանը, ըստ որի՝ Երեւանում ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում:

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):

Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ:

Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է»,- գրել է նա:

Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները…

Gepostet von Erik Grigoryan – Էրիկ Գրիգորյան am Samstag, 13. Juli 2019




Լրահոս