ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհին եւ առհասարակ վերջին շրջանում շատացած հրդեհներին՝ ասելով, որ նաև մարդիկ են անփույթ դարձել, եւ կա մարդկային գործոն։

Նրա հետ զրուցեցինք նաեւ օրեր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի և այն տեղեկության մասին, թե ԱԻՆ-ը չի կարողացել արագ արձագանքել, և մեկ ավտոմեքենան եկել է առանց ջրի։ Նախարարը ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանեց․

«Ահազանգ գալիս է այսպես՝ վթար է եղել, դուրս է գալիս մեքենա, որի մեջ ջուրը քիչ է, և հիմնականում լինում են սարքավորումներ։ Դուրս է եկել մեքենա, դեռ տեղ չի հասել, և ահազանգ է եկել, որ հրդեհ էլ կա, դրա հետևից այլ մեքենա է դուրս եկել և 1-2 րոպեի տարբերություն է եղել»։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս