Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի հերթական«ՍևանՍտարտափՍամմիթ 2019»-ը:

Վրանային ճամբարի ձևաչափովսամմիթնմասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։Ստարտափներիհամար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։

«ՍևանՍտարտափՍամմիթն արդեն դարձել է ավանդույթ և շատ սպասված միջոցառում բոլոր ստարտափների համար, և դա շատ լավ է: Այս ոգևորությունը միջոցառման շուրջ և ակնհայտ դրական արդյունքները մեզ ոգեշնչում են, որ նորից ու նորից միանանք կազմակերպիչներին և այս տարի հանդես ենք գալիս, որպես ռազմավարական գործընկեր՝ մեր հայկական ստարտափներին հնարավորություն տալով շփվել մյուս ստարտափների, ներդրողների ու գործարարների հետ, նպաստելով՝ ներդրումներ ու նոր գիտելիքներ ստանալուն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՍևանՍտարտափՍամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել են շուրջ 1000 ստարտափ հայտեր, 200-ից ավելի ծրագրավորողների և շուրջ 1200 կամավորների հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր են ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։ Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներՍամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ»,- նշել է «ՍևանՍտարտափՍամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։




Լրահոս