Այսօր ՀՀ ոստիկանությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցում ՊՊԾ գնդի զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Այդ օրվա գործողությունների արդյունքում զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը,Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը։
5 ոստիկան պատանդ վերցվեցին, այդ թվում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Գունդը խմբավորման կողմից գրաված մնաց երկու շաբաթ և այդ ամբողջ ընթացքում Ազատության հրապարակում ու Խորեմացի փողոցումմշտապես հանրահավաքներ էին ընթանում՝ ի պաշտպանություն նրանց: Դրանցից ամենաուժեղը հուլիսի 29-ի միջադեպն էր, երբ վիրավորվեցին բազմաթիվ ցուցարարներ, ձերբակալվեցին ակցիայի մասնակիցներ: Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» որոշում կայացրին հանձնվել ոստիկանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում