Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Հայաստան-Իտալիա հանդիպումը: Խաղն ավարտվռց իտալացիների 4:0 հաշվով հաղթանակով:
Իտալացիներից դուբլի հեղինակ դարձավ Պորտանովան, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Մերոլան և Ռասպադորին:
Հայաստանի հավաքականը այժմ չունի վաստակած միավոր եւ եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը:
Իտալիան ունի 3 միավոր եւ 1 միավորով է հետ մնում Իսպանիայից եւ Պորտուգալիայից:
Էդմոն Մարտիրոսյան