«Ժամանակ» օրաթերթը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն և լրացում կատարել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում:
ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է, որ անհատ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը պարտադիր քննարկվի կառավարության նիստում: Ներկայում գործող կարգով վարչապետը կարող է առաջարկել, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որեւէ հարց չքննարկվի: Տվյալ հարցը կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման: «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է լրացնել այս բացը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում