Առանց տեղումների եղանակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.40C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 16.20C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.60C




Լրահոս