«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները: Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են` կանխելու ստեղծված իրավիճակը: Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, որը Սամվել Բաբայանին սատարողներից է: «Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է: Հայաստանի օրինակը կա, Արցախը շատ լավ տեսել է: ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի տանի բոլորին: Որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ», – նշեց Մելքոնյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում