«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ.-ն ավազակության համար 2013 թվականին 10 տարի ազատազրկման դատապարտված Գ.Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա մտերիմից 2019 թվականին մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:
«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրների միջոցով պարզեց , որ Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, 4 այլ անձանց հետ մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս. նրանք մուտք են գործել քնած ամուսինների բնակարան, կապել են նրանց ձեռքերն ու ոտքերը, հարվածներ են հասցրել՝ հափշտակելով խոշոր չափի գումար: Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, եւ նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում