Նոր փոփոխություններ Արցախի ընտրական օրենսգրքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Արցախի խորհրդարանը վավերացրեց ընտրական նոր օրենսգիրքը, որով նախատեսված են բազում փոփոխություններ: Հիմնական փոփոխությունն ընտրակարգն է: Այսուհետ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

Բացի այդ, մեծացվել է կանանց ներկայացվածությունը նախընտրական ցուցակներում՝ 20 տոկոսից հասցնելով 25 տոկոսի:
Որոշվել է հրապարակել ընտրողների ցուցակները եւ այլն: Բացի այդ, սահմանափակ կարողություններով անձինք, որոնք նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին, նոր օրենսգրքով կկարողանան ընտրել իրենց նախընտրած ուժերին:

Բացի այդ, նախագահի թեկնածուները ուղիղ եթերում հեռուստաբանավեճ են ունենալու Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Սա արվելու է երկու փուլում էլ: Նոր ԸՕ-ով սահմանվել է, որ անձը կարող է ինքնաառաջադրվել որպես նախագահի թեկնածու»:




Լրահոս