ՀՅԴ-ն ակտիվ փուլ է սկսում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի՝ ՀՅԴ-ական աղբյուրի փոխանցմամբ, Հայ Հեղափոխական դաշնակցությունը ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ, որոնք կայանալու են մարզերում։

Նախատեսում են նաեւ քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ այլն), որպեսզի վերլուծեն եւ գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։

Տեղեկությունների համաձայն՝ այսպիսի ակտիվ քննարկումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդակային հայտարարությամբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս