ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմքայլականները հանդիպել են Հայկ Մարությանին. մանրամասներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երեւանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման: Նրանցից շատերին տեսել են քաղաքապետարան մտնելիս:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործուղումից նոր է վերադարձել Հայաստան ուսկսել է հանդիպումներ նախաձեռնել: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երեւանցիներին:

Մեզ հաջողվեց պարզել, որ իշխանական պատգամավորները Հայկ Մարությանից փորձել են պարզել, թե, ի վերջո, ինչպես է լուծվելու Երեւանի համար գերխնդիր դարձած աղբահանության հարցը, ինչպես են լուծելու տրանսպորտի ուընտրությունների ժամանակ քարոզչության ընթացքում բարձրաձայնած խնդիրները:

Հայկ Մարությանն էլ պատասխանել է պատգամավորների հարցերին ու խոստացել բոլոր հարցերին հերթովլուծումներ տալ: Նա ասել է, որ այն արագությունը, որով աշխատում են, արդեն բավականին մեծ է, ու անհնար է դրանից արագ ու արդյունավետ աշխատել: Երբ նրան փոխանցել են այս կամ այն դժգոհությունը, Մարությանն անգամ վրդովվել է, թե սրանից ավելի արագ ու արդյունավետ ոնց կարելի է աշխատել:

Մեզ հաջողվեց պարզել, որ հանդիպմանը ներկա է գտնվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն տեղեկություն չի կարող տրամադրել, քանիոր հանդիպման ֆորմատը փակ է եղել:

-Տիկի՛ն Գալստյան, ինչո՞ւ էր որոշել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար: Չէ՛, որեւէ մտահոգություն կամ խնդիր չի եղել, փորձել ենք հասկանալ օրենսդիր, քաղաքապետարան աշխատանքները օրենսդրական դաշտում:

-Իսկ ի՞նչ որոշեցիք, ինչպե՞ս եք կազմակերպելու այդ երկու գերատեսչությունների աշխատանքները:

-Կոնկրետ որոշումներ, ինչ-որ ֆորմատային ձեւաչափ չի ընդունվել, պարզապես եղել է քննարկում` ընդհանուր թեմաների շուրջ, որոշել ենք, որ հետայսու սերտորեն համագործակցենք, շարունակենք աշխատել միասին:

ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս