Հուլիսի 6-ին Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը հարցաքննվել է: Հետաքրքիր է, որ նա իրավապահներին ցուցմունք է տվել եւ ընդամենը ասել, որ ոչինչ չի հիշում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը «Տոյոտա Հիլուքս», «Գազել» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները բախվել էին, ինչի հետեւանքով գազելի 7 ուղեւորները մահացան: Նախաքննական մարմինը «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»), եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սակայն հետաքրքիր է, որ նա այդ օրվա հետ կապված ոչինչ չի հիշում: Նշենք, որ Սողոմոն Հակոբյանը դեռեւս գտնվում է հիվանդանոցում: