2019թ. մայիսի 17-ին Ենոքավան գյուղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ նպատակ ունի արտերկրից 5000 ընտանիք վերաբնակեցնելու Տավուշի մարզում: Հունիսի 19-ին Տավուշի մարզպետարանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ արտերկրի հայերի` Տավուշի մարզում վերաբնակեցման ծրագիրը նախատեսում է հինգ տարվա ընթացքում հինգ հազար մարդու ներգաղթ, որոնք կգան ու կապրեն Տավուշում։«Եվ սա այն ներգաղթն է, որպիտի էականորեն փոխի ժողովրդագրական վիճագրությունը, իրհետ բերինոր ոգեւորություն, նոր մշակույթ:
Բնականաբար, նմանատիպ ծրագրերի իրականացման համար պիտիհենվենք, ապավինենք, համագործակցենք այնպիսի հարթակի հետ, ինչպիսին Հայաստան համահայկական հիմնադրամն է»,- ասաց մարզպետը: Հունիսի 22-23-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ակադեմիայում ««Իմ քայլը»` հանուն Տավուշի» երկօրյա ներդրումային գործարար համաժողովի ժամանակ Տավուշի մարզպետը հայտարարեց վեդրաբնակեցման ծրագրի մեկնարկի մասին, որկոչվում է «Վերադարձ»: Մարզպետը այդ ծրագիրը իրականություն դարձնելու համար կարեւորեց ԱՄԿ-ի` փախստականների հարցերով գրասենյակի աջակցությունը:
Մինչ Տավուշի մարզի բնակիչները դժգոհում են սահմանամերձ մարզում աշխատատեղերի պակասից, խմելու եւ ոռոգման ջրի հիմնախնդիրներից, մարզպետը արտերկրից սահմանամերձ Տավուշ հազարավոր մարդկանց վերաբնակեցման անիրական ծրագիր է կազմում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ