Փաշինյանին հաջողվել է փոխզիջման գնալ. ՍԴ-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի դիմաց. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը «վերցնելու» Վահե Գրիգորյանի անհաջող փորձից հետո եւ Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցից օրեր անց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոշտ գնահատականներին հաջորդեցին իմքայլականների հարցազրույցները՝ կուսառաջնորդի անմիջական հրահանգով։

Նրանք, ի հեճուկս զեկույցում արձանագրված իրողությունների, մեկը մյուսի հետեւից պնդում են ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ի դեմ հարձակման երկրորդ փորձը պատահական չէ․ Փաշինյանին հաջողվել է Վենետիկի եւ միջազգային կառույցների հետ փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց: Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործեր հարուցելու, նրան պաշտոնից հեռացնելու վրա, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս