ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել Դավիթ Տոնոյանն իշխանություններին. 404 որոշման մեջ փոփոխության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության նիստումորոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել: Դրանով մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ: Որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկնույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս որոշումը իրականում շատ խորը արմատներ ունի:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` բանակում զինվորների միջեւտեղի ունեցած միջադեպերով տարվող քննություններըցույց են տվել,որ զինվորներից շատերն առողջական խնդիրներ ունեն, ինչի հետեւանքով էլ միջադեպերը ճակատագրական ավարտ են ունենում: Բացի դրանից, օրերս մեծ աղմուկ բարձրացրեց շարքային Յուրիկ Բրոյանի հետ կատարվածը, որ զինվորը զորակոչվել է բանակ, որիցհետո ինքնավնասման էր գնացել:

Ռազմական ոստիկանությունը հուլիսի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր` զինծառայողը բուժումը ստանալուց հետոչի պատրաստվում ներկայանալ զորամաս, գնացել է անհայտ ուղղությամբ: Ահա այս եւ այլ դեպքերից հետո ՀՀ պաշտպանության նախարարը իշխանություններին ներկայացրել է իրավիճակը` հորդորելով քայլեր իրականացնել, եւ ավելի լավ է` նման զինվորները չզորակոչվեն բանակ, քան թե գան եւ պետության ու բանակի համար դառնան խնդիր: Երեկ կառավարությունը նման որոշումը կայացրեց:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս