Սանավիացիայի ուղղաթիռը գիշերը չի կարող թռիչք իրականացնել. քաղաքացին՝ խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները փորձել են ուղղաթիռ կանչել ու տեղափոխել բժշկական կենտրոն, բացասական պատասխան են ստացել: Եվ պարզվում է` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պրոպագանդած սանավիացիայի ուղղաթիռը Հայաստանում գիշերային ժամերին չի կարող թռիչքներ իրականացնել:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արմենիան հելիքոփթերս» ընկերություն, ոտեղից հայտարարեցին` նշելով. «Չեն աշխատում, քանի որ ուղղաթիռը վիզուալ թռիչք է իրականացնում, որը Հայաստանում հնարավոր չէ` լեռնային պայմանների հետ կապված: Առհասարակ, ինքը վիզուալ թռիչք է, եւ տեխնիկապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի հետ կապված, հնարավոր չէ կազմակերպել:

Հիշեցնենք, որ նախարարի` սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք էր առաջացրել որոշ մասնագետների մոտ, քանի որ սանավիացիան համրարեցված չէ բժշկական օգնության տարրական՝ տեղաշարժվելու պայմաններին, Հիմա էլ, փաստորեն, դժգոհություն կա ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում:




Լրահոս