Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո վարորդներից մեկը դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հուլիսի 26-ին արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի և BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահե Եղիազարյանի, տեսուչ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրն էին պահում, քաղաքացիները նրանց տեղեկացրեցին, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։ ՃՈ ծառայողներ Վ․ Եղիազարյանն ու Ա․ Սարգսյանը, ճիշտ կողմնորոշվելով, կարողանում են մոտենալ այդ քաղաքացուն և պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել նրան, ձեռքից խլելով դանակը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցում է ՃՈ հետքաննչական բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս